Եգիպտոսում ազատ են արձակվել պատանդները

Եգիպտոսում ազատ են արձակվել պատանդները

PanARMENIAN.Net - Եգիպտոսում այսօր գերությունից ազատ են արձակվել ուժային կառույցների յոթ աշխատակիցներ, որոնց ծայրահեղականները առևանգել էին անցած շաբաթ: Այս պահի դրությամբ, ըստ առկա տեղեկությունների, նրանք ուղևորվում են դեպի Կահիրե: Ուժայինները առևանգվել էին գրոհայինների կողմից անցած շաբաթ Սինայի հյուսիսում: Ի պատասխան Եգիպտոսի բանակն ու ՆԳՆ-ն համատեղ հատուկ գործողություն են անցկացրել նրանց ազատելու համար: Բանակի ու ոստիկանության համատեղ խմբավորումը մի շարք բնակավայր է շրջապատել: Բոլոր ճանապարհները փակ են, հայտնում է euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---