22 մայիսի 2013 - 12:21 AMT
ԱՄՆ Սենատի կոմիտեն թույլատրել է զենք առաքել սիրիացի ապստամբներին

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն թույլատրել է զենք առաքել սիրիացի ապստամբներին: The Wall Street Journal-ը գրում է, որ այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել: Օրինագիծը կուղարկվի Սենատի ու Պալատի դիտարկմանը:

Օրինագիծն առաջարկել էին դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Բոբ Քորքերը: Փաստաթուղթը թույլ է տալիս ԱՄՆ-ին զենք առաքել Սիրիայի ազատ բանակի ստորաբաժանումներին և Բաշար Ասադի ռեժիմի այլ հակառակորդներին: