Վալերի Կարպին. Յուրա Մովսիսյանը դեռ մինչև վերջ չի ապաքինվել վնասվածքից

Վալերի Կարպին. Յուրա Մովսիսյանը դեռ մինչև վերջ չի ապաքինվել վնասվածքից

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատմել է, որ իրեն մտահոգում է թիմի որոշ ֆուտբոլիստների վիճակը մայիսի 26-ին «Ալանիայի» հետ խաղից առաջ:

«Մտահոգում է որոշ ֆուտբոլիստների վիճակը: Մասնավորապես, Մովսիսյանի ու Ձյուբայի»,-մեջբերում է Կարպինին «Սպորտ-էքսպրեսը»:

Ըստ նրա, չնայած, որ Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Կրասնոդարի» հետ խաղին, սակայն նա դեռ լիովին չի ապաքինվել: «Մենք ռիսկի դիմեցինք, փոխարինման դուրս բերելով նրան «Կրասնոդարի» հետ խաղում: Իսկ եզրափակիչ սուլոցից հետո նրա ոտքը դեռ ցավում էր»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---