Վալերի Կարպինը հերքել է այն տեղեկությունը, թե իրենք մտադիր են ձեռք բերել Արաս Օզբիլիսին

Վալերի Կարպինը հերքել է այն տեղեկությունը, թե իրենք մտադիր են ձեռք բերել Արաս Օզբիլիսին

PanARMENIAN.Net - «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հերքել է այն տեղեկությունը, թե իրենք հետաքրքված են երկու հարձակողական ոճի կիսապաշտպաններով՝ Արաս Օզբիլիսով «Կուբանից» ու Խոակինով «Մալագայից»:

«Երկուսն էլ լավ կատարողներ են: Բայց այն, որ մենք, իբր, մտադիր ենք նրանց ձեռք բերել, զառանցանք է: Առնվազն մարզչական շտաբը նման մտադրություն չունի»,-ասել է Կարպինը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Օզբիլիսի ծառայություններով են հետաքրքրվում «Դինամոն», «Ռուբինը» և «Սպարտակը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---