22 մայիսի 2013 - 12:25 AMT
Վաշինգտոնում քննարկում են ԱՄՆ ու ՌԴ ռազմական համագործակցության հարցը

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը և ՌԴ ԱԽ քարտուղար, գեներալ Նիկոլայ Պատրուշևը մայիսի 21-ին Վաշինգտնում քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, հակահրթիռային պաշտպանության հարցերն ու իրավիճակը Սիրիայում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Հեյգելը ցանկություն է հայտնել շարունակելու երկխոսությունը ՌԴ անվտանգության ծառայությունների հետ և հուսով է, որ շուտով հանդիպում կունենա ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ:

Նիկոլայ Պատրուշևը ԱՄՆ-ում է գտնվում պաշտոնական այցով: