22 մայիսի 2013 - 13:24 AMT
Ավստրիան կարող է դուրս բերել իր խաղաղապահներին Հոլանի բարձունքներից

Ինչպես երեքշաբթի հայտարարել է Ավստրիայի ՊՆ ղեկավար Հերալդ Քլյուգը, իր երկիրը կարող է դուրս բերել իր զինվորներին Հոլանի բարձունքում տեղակայված ՄԱԿ զորակազմից: Այս հայտարարությունն արվել է Սիրիայի ու Իսրայելի միջև փոխհրաձգության մասին հաղորդագրություններից հետո:

Ըստ Հերալդ Քլյուգի, զենքի առաքումը սիրիացի գրոհայիններին ծանր վիճակի մեջ կդնի ավստրիական զորակազմին, քանի որ սիրիական բանակն արդեն չի ընկալի խաղաղապահներին որպես չեզոք ուժ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: