22 մայիսի 2013 - 13:24 AMT
Ամերիաբանկն առաջարկում է նոր` «Ամերիա» ավանդը

2013թ. մայիսի 1-ից Ամերիաբանկն առաջարկում է նոր` «Ամերիա» ավանդը: Այս մասին լրագրողներին հայտնեց բանկի մանրածախ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Արման Բարսեղյանը: Նա ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ առաջին անգամ հայաստանյան բանկային համակարգում Ամերիաբանկը հանդես է գալիս ավանդատուների համար բոլորովին նոր առաջարկով` կոտրելով պատրաստի ավանդների առաջարկման կարծրատիպը: Այսուհետև Ամերիաբանկն առաջարկում է միայն «Ամերիա» ավանդ, որը հնարավորություն է ընձեռում հրաժարվել ավանդական մեթոդներից և կառուցել ավանդը` ավանդատուի համար նախընտրելի պայմաններով` առանց սահմանափակվելու նախկինում գործող առանձին ավանդատեսակների միջև ընտրությամբ:

«Ամերիա» ավանդը համախմբում է Բանկի կողմից նախկինում առաջարկված բոլոր ավանդների առավելությունները և առաջարկում նոր հնարավորություններ ևս, մասնավորապես` բարձրացել են ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները, ավանդատուն հնարավորություն ունի ստանալ ավանդի տոկոսադրույքով քարտով վարկային գիծ` ավանդի մինչև 30%-ի չափով: