Ռիչարդ Մորնինգսթար. Ղարաբաղյան կարգավորումը կապ չունի էներգետիկայի հետ

Ռիչարդ Մորնինգսթար. Ղարաբաղյան կարգավորումը կապ չունի էներգետիկայի հետ

PanARMENIAN.Net - Դեպի Արևմուտք էներգակիրների առաքման դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի ու Թուրքիայի դերն աճում է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Նա նշել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի օրինակը, որոնք կամուրջ են ստեղծել Արևելքի ու Արևմուտքի միջև, կարող է մոդել հանդիսանալ մյուս երկրների համար: «Ադրբեջանը ապահովել է էներգակիրների այլընտրանքային երթուղիները դեպի Արևմուտք: Նրա դերը այդ հարցում կարևոր է»,-ասել է Մորնինգսթարը:

ԱՄՆ դեսպանը նաև նշել է, որ երկխոսությունն Ադրբեջանի ու ԱՄՆ միջև կզարգանա նաև հետագայում: «Մենք կողմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, սակայն դա կապ չունի էներգանախագծերի հետ: Պետք չէ չափազանցնել էներգետիկայի դերը ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ: «Անվտանգության ապահովման հարցերը տարածաշրջանում մենք վեր ենք դասում էներգետիկ նախագծերի իրականացումից: ԱՄՆ-ն կարևորում է կայունության ապահովումն Ադրբեջանում»,-հայտարարել է դեսպանը, գրում է «ԱՊԱ»-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---