Չի բացառվում, որ ԱՊՀ երկրների քաղաքացիները Ռուսաստան կայցելեն միայն հրավերի առկայութայն դեպքում

Չի բացառվում, որ ԱՊՀ երկրների քաղաքացիները Ռուսաստան կայցելեն միայն հրավերի առկայութայն դեպքում

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների քաղաքացիների մուտքը ՌԴ միայն հրավերով կարող է սահմանվել միգրացիոն հոսքերը կանոնավորելու համար, հայտարարել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանին Ռոմոդանովսկին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Վիզային ռեժիմն այսօրվա դրությամբ ակտուալ չէ»,-ասել է Ռոմոդանովսկին լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հարկավոր է ԱՊՀ երկրների հետ մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանել:

«Հրավերով Ռուսաստան մուտքի տարբերակը կարելի է դիտարկել այն երկրների հետ, որտեղից գալիս է ներգաղթյալների հիմնական հոսքը, սակայն լրացուցիչ աշխատանք է հարկավոր, քանի որ սա բարդ հարց է»,-ասել է Ռոմոդանովսկին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---