22 մայիսի 2013 - 17:42 AMT
Թուրքիայում դատելու են ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետին

Թուրքիայում 1997թ. փետրվարի 28-ին ծրագրվող «հետմոդեռնիստական» հեղաշրջման գործով մեղադրական եզրակացությունն արդեն պատրաստ է: Ինչպես գրում է «Հյուրիեթ» թերթը, մեկ տարի տևած հետաքննությունից հետո հատուկ լիազորությունների գծով դատախազն ավարտել է իր 300-էջանոց մեղադրական եզրակացությունը և ներկայացրել այն Անկարայի դատախազ Մուրադ Էսենին: Այնուհետև եզրակացությունը կուղարկվի Անկարայի ծանր հանցագործություններով զբաղվող 13-րդ դատարան:

Մեղադրականում որպես գլխավոր մեղադրյալ է ներկայանում ԶՈւ Գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Իսմայիլ Հաքքի Քարադայը: