22 մայիսի 2013 - 17:48 AMT
CRI. Ադրբեջանի ու Իրանի միջև սառը պատերազմ է գնում

Ադրբեջանն ու Իրանը գրեթե «սառը պատերազմի» վիճակում են գտնվում, և այդ լարվածությունն իր արմատներով գնում է ԽՍՀՄ փլուզման ժամանակները, գտնում է Լոնդոնում գործող Caspian Research Institute հետազոտական կենտրոնը: Իրանը մտավախություն ունի Ադրբեջանի սերտ կապերի վերաբերյալ Իսրայելի և Արևմուտքի հետ, ինչպես նաև երկրի հյուսիս-արևմուտքում բնակվող ադրբեջանական փոքրամասնության աջատողականների պատճառով: Մյուս կողմից, Ադրբեջանը դժգոհ է այն հանգամանքից, որ Իրանը սատարում է Հայաստանին, ինչպես նաև մեղադրում է Թեհրանին Ադրբեջանում ծայրահեղական շիաներին աջակցելու գործում: Լարվածությանը նպաստում են նաև Իրանի հավակնությունները Կասպից ծովի նավթի մեծ մասին: