12 հունվարի 2006 - 13:06 AMT
ԵԱՀԿ նախագահի Հարավային Կովկաս կատարելիք այցի հիմնական թեման կլինի ղարաբաղյան հակամարտությունը
ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի ԱԳՆ ղեկավար Կարլ դե Գուխտի Հարավային Կովկասի տարածաշրջան առաջիկա այցի հիմնական թեման կլինի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը: Նշենք, որ այցի շրջանակներում Կարլ դե Գուխտը կայցելի Ադրբեջան եւ Հայաստան, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը վկայակոչելով ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը: Կարլ դե Գուխտը Երեւան կժամանի հուվարի 24-ին: Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Կարլ դե Գուխտը հայտարարել էր, թե առաջիկա տարում կազմակերպության գերակայությունների թվում կլինի նաեւ «սառեցված» հակամարտությունների կարգավորման հարցը, եւ որ ԵԱՀԿ-ն մտադիր է առաջընթացի հասնել այս հարցում: Նա ընդգծել է, որ արդեն այժմ պարզ է, որ ԵԱՀԿ քայլերը ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ հազիվ թե էականորեն տարբերվեն նախորդ տարիներին կատարված քայլերից: