Բաց բանալիների շտեմարանը կնպաստի սահմանային վերահսկողությանը. Օսիկյանն ու Պիկարին հանդիպել են

Բաց բանալիների շտեմարանը կնպաստի սահմանային վերահսկողությանը. Օսիկյանն ու Պիկարին հանդիպել են

PanARMENIAN.Net - Երեկ Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԵԱՀԿ գլխավոր գրասենյակի Անդրազգային սպառնալիքների վարչության պատվիրակությունը: Այցի նպատակն էր քննարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Բաց բանալիների շտեմարանին (ՔԱՄԿ ԲԲՇ) Հայաստանի Հանրապետության մասնակից դառնալու հնարավորության հարցը: Նույն օրը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է Անդրազգային սպառնալիքների վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի հակաահաբեկչական գործունեության պատասխանատու Պոլ Պիկարին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ԵԱՀԿ գլխավոր գրասենյակի նորաստեղծ Անդրազգային սպառնալիքների վարչության գործունեությունը՝ ուղղված ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, կիբերհանցավորության, թմրանյութերի ապօրինի վաճառքի հակազդմանը: Մասնավորապես, ներկայացվեց ԵԱՀԿ առաջարկությունը ճամփորդական փաստաթղթերի անվտանգության ամրապնդման նպատակով մասնակից պետություններին դիտարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Բաց բանալիների շտեմարանին մասնակից դառնալու գաղափարը, ինչը կնպաստի սահմանային վերահսկողությանը և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի իրագործմանը:

Այցի շրջանակներում ընթանում է սեմինար ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---