Սիփանում գայլերը 23 ոչխար են հոշոտել. Գյուղապետը վստահեցերց, որ գյուղացուն կօգնեն

Սիփանում գայլերը 23 ոչխար են հոշոտել. Գյուղապետը վստահեցերց, որ գյուղացուն կօգնեն

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկակար ծառայություն Սիփանի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գայլերը հոշոտել են Արագածոտնի մարզի Սիփան գյուղի բնակիչ Ա. Իբոյանին պատկանող 23 գլուխ ոչխար:

Դեպքի մասին տեղյակ է պահվել գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ:

Սիփանի գյուղապետ Թենգիզ Մամոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ գյուղացուն օգնություն է տրամադրվելու: «Մենք հանձնաժողով ենք ստեղծել, վնասի չափը արձանագրել ենք, մի օրինակը կուղարկենք կառավարություն, մի օրինակը մարզպետարան և մի օրինակն էլ` ԱԻՆ»,- ասաց գյուղապետը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---