Մայիսին տեղացած կարկուտը Արցախում մեծ վնասներ չի տվել

Մայիսին տեղացած կարկուտը Արցախում մեծ վնասներ չի տվել

PanARMENIAN.Net - Մայիսին տեղացած կարկուտը Արցախում մեծ վնասներ չի տվել: Տուժել են մեկ-երկու համայնք՝ Մարտունու շրջանում, բայց ոչ մեծ չափերով: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանն ասել է ԼՂ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:

Արցախում այժմ ընթացքում է 22 հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքը` Ասկերանի և Մարտունու շրջաններում:

Գյուղնախարարի խոսքով՝ առաջիկա օրերին Բույսերի պաշտպանության ծառայության ու Բուսաբուծության տեսչության մասնագետները լինելու են տեղերում` գնահատելու համար վերջին շաբաթվա հորդառատ անձրևների և վաղգարնանային երաշտի հետևանքները:

Ըստ նախնական տվյալների՝ երաշտից տուժել է մոտ 2 հազար հեկտար հացահատիկային դաշտ: Տուժած հողօգտագործողներին պետությունն օգնելու է:

Անասնագլխաքանակի աճը ինքնաբերաբար կերային բազայի խնդիր է առաջադրել, որն այս տարի սրվել է գարնանային երաշտի պատճառով: Խնդրի լուծման համար ձեռնարկված քայլերը, այն է կերային` բազմամյա խոտաբույսերի մշակումը, այս տարի որոշակիորեն մեղմելու են վիճակը, սակայն առաջիկայում այդ ուղղությամբ ավելի լայնածավալ աշխատանք է տարվելու: Այդ նպատակով պետությունը ներկրում և գյուղացուն է տրամադրում կերային խոտաբույսերի սերմեր, ինչի հետևանքով վերջին տարիներին կերային մշակաբույսերի ցանքատարածությունների մակերեսն աճում է:

Karabakh-open.info-ն հայտնում է, որ 2013 թվականի բերքի տակ ցանված է 48587.3 հա աշնանացան, ինչը գարնանացանի ցանքատարածությունների ավելացման հետևանքով 7.2 տոկոսով նախորդ տարվա ցուցանիշից քիչ է և մայիսի 20-ի դրությամբ կատարվել է 13200 հա գարնանացան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---