«Բաց դաս» ծրագրով խորհրդարանում էին Երևանի և Արմավիրի դպրոցականները

«Բաց դաս» ծրագրով խորհրդարանում էին Երևանի և Արմավիրի դպրոցականները

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն այսօր հանդիպեց Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված՝ Երևանի և Արմավիրի դպրոցների սաների հետ:

Հանդիպման ընթացքում դպրոցականները ծանոթացան երկրի խորհրդարանի հիմնական՝ օրենսդրական ու վերահսկողական գործառույթներին, տեղեկացան մշտական մասնագիտական հանձնաժողովների աշխատանքների մասին: Արտակ Դավթյանը ներկայացրեց նաև պատգամավորների թվի ընտրության նախապատմությունը՝ ասելով, որ 131-ը խորհրդանշում է 131-րդ Կաթողիկոսին, ով առաջնորդում էր Հայ առաքելական եկեղեցին 1995 թ.՝ Սահմանադրությունն ընդունելիս:

ԱԺ հանձնաժողովի նախագահի հետ զրույցում դպրոցականներն անդրադարձան կրթական համակարգին առնչվող մի շարք խնդիրների:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---