ԱԻՆ-ը՝ վարչապետին․ Կարկուտի օրը չգործած կայանները միացված չեն ընդհանուր համակարգին

ԱԻՆ-ը՝ վարչապետին․ Կարկուտի օրը չգործած կայանները միացված չեն ընդհանուր համակարգին

PanARMENIAN.Net - Այսօր Արմավիրի մարզ այցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է նաև Արշալույս գյուղի մերձակայքում գտնվող հակակարկտային կայանում: Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետն Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետներին փոխանցել է գյուղացիների մտահոգությունը, որ կարկուտի օրը կայանները չեն աշխատել և ընդհանրապես արդյունավետ չեն։ ԱԻՆ մասնագետները Տիգրան Սարգսյանին հավաստիացրել են, որ դրանք արդյունավետ են, սակայն կան կայանները, որոնք չեն գործել կարկուտի օրը, համայնքային սեփականություն են և միացված չեն ընդհանուր համակարգին: Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզպետին անհապաղ միջոցներ ձեռնարկել համայնքային կայաններն ԱԻՆ-ի շահագործմանը հանձնելու համար, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն։ Այնուհետև վարչապետն այցելել է նույն գյուղում գտնվող կարկտահարությունից տուժած դաշտեր, որտեղ բերքը ոչնչացվել է 100 տոկոսով:

Կառավարության ղեկավարը եղել է նաև Մրգաշատ գյուղում, որտեղ հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ընտանիքներից Մխիթարյանների ընտանիքին: 11 երեխայից բաղկացած ընտանիքը բնակվում է վթարային պայմաններում գտնվող տանը: Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ամենասեղմ ժամկետում ընտանիքի համար տուն ձեռք բերել նույն գյուղում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---