23 մայիսի 2013 - 14:12 AMT
Ամմանի հանդիպմանը քննարկվել է «Ժնև 2» խորհրդաժողովի հարցը

«Սիրիայի բարեկամների խմբի» ներկայացուցիչները Ամմանում տեղի ունեցած հանդիպմանը պահանջել են անհապաղ դուրս բերել Սիրիայից «Հեզբոլլահ» խմբավորումը: Քննարկման այլ թեմա է դարձել «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովի նախապատրաստումը: Այն հարցը, թե ով կնստի բանակցությունների սեղանի շուրջ, բաց է մնում: Ընդդիմության շարքերից մասնակիցները հայտնի կդառնան այսօր Ստամբուլում: Ասադի ռեժիմի ներկայացուցիչները ևս դեռ որոշում են կայացրել:

«Պետք է անհապաղ դադարեցնել արյունահեղությունը: Ահա ինչու ենք մենք հավաքվել այստեղ: Մեզ այլևս պետք չեն ապացույցներ գործի անցնելու համար»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: