23 մայիսի 2013 - 10:42 AMT
Եվրոպայի կանանց առաջնությունում հանդես կգան 4 հայ շախմատիստներ

Շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությունը կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Առաջնությունը կանցնի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 4-ը:

Հայաստանից առաջնությանը կմասնակցեն չորս շախմատիստուհիներ: Բելգրադում ելույթ կունենան Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը և Աննա Հայրապետյանը:

Մրցանակային ֆոնդը կազմում է 60 000 եվրո, որն ավելի քիչ է, քան անցած տարվա առաջնությանը: Այն կազմում էր 100 000 եվրո: