23 մայիսի 2013 - 13:05 AMT
Մոսկվայում բացվել է եվրոպական անվտանգության գծով խորհրդաժողովը

Մոսկվայում մայիսի 23-ին իր աշխատանքը սկսեց ՌԴ պաշտպանության նախարարության կազմակերպած «Եվրոպական անվտանգության ռազմական ու քաղաքական ասպեկտները» թեմայով միջազգային խորհրդաժողովը: Նախօրեին մասնակցության նպատակով Մոսկվա մեկնեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Խորհրդաժողովի նպատակն է առկա խնդիրների բաց քննարկումն ու առաջարկությունների ձևակերպումը փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում:

Միջոցառմանը կմասնակցեն մոտ 300 մարդ, հրավիրված են ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ԱՊՀ ու ՀԱՊԿ պետությունների ՊՆ ղեկավարները: