Արցախում շարունակվում են Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները

Արցախում շարունակվում են Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները

PanARMENIAN.Net - Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի և Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները: Դրանք համակարգում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Ուսումնարանի ստեղծման գաղափարը պատկանում է բարերար Լևոն Հայրապետյանին, ով ծագումով արցախյան Վանք գյուղից է: Հենց նա էլ ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը: Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին

Ապագա ուսումնարանի սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաև Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում: Այժմ ծրագրի իրականացման կոմիտեի նպատակն է փոխառել արտերկրի փորձը, ինչի համար ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ:

Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին: Նախագծի համաձայն, ռազմական ու կենցաղային մասնաշենքերից բացի, ուսումնարանը կունենա հանդիսությունների մեծ սրահ, ֆուտբոլի դաշտ տրիբունաներով, հարթակներ բռնցքամարտի, ըմբշամարտի ու ծանրամարտի համար, բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր և թենիսի հարթակ, ինչպես նաև մրգատու այգի ու ծաղկանոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---