«Ռոսպոտրեբնադզորը» թույլ է տվել 5 հայկական ընկերությունների ձկնամթերք արտահանել Ռուսաստան

«Ռոսպոտրեբնադզորը» թույլ է տվել 5 հայկական ընկերությունների ձկնամթերք արտահանել Ռուսաստան

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացրել այն ընկերություններում, որոնք ցանկություն են հայտնել ձկնամթերք արտահանել Ռուսաստան:

Ինչպես ասել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, ստուգումներից հետո, «Ռոսպոտրեբնադզոր» են ուղարկվել եզրակացությունները, որոնց հիման վրա 19 ձկնաբուծական ընկերություններից 5-ը գրանցվել են և թույլտվություն են ստացել արտահանելու իրենց արտադրանքը ռուսական շուկա:

«Ես երեկ նամակ եմ ստացել մեր ռուս գործընկերներից, որտեղ ասվում է, որ մյուս ընկերությունների գրանցման հարցը կդիտարկվի ընդունված ժամկետներում»,-ասել է նա՝ ներկայացնելով Հայաստանի Վերահսկիչ պալատի եզրակացությունը ռուսական գործընկերների հետ աշխատանքի վերաբերյալ:

Բացի այդ, լուծվել է նաև հավաստագրերի փոխադարձ ճանաչման հարցեը, որտեղ Հայաստանը Ռուսաստանի համար հանդես է գալիս որպես երրորդ երկիր:

Անուշադրության չի մատնվել նաև ապրանքների սահմանային հսկողության հարցը, որոնք Հայաստանից արտահանվում են Ռուսաստան, և դրանց լաբորատոր փորաձքննության հարցը: Բախչագուլյանը հայտնել է, որ Հայաստանում արդեն ներդրվել է ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգ, որից ելնելով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու 2 օրենքներում, որոնք շուտով կներկայացվեն կառավարության քննարկմանը:

ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացրել 2012 Հայաստանի տարբեր պետական մարմիններում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---