23 մայիսի 2013 - 17:25 AMT
Ադրբեջանի ԱԳ նախարարն առաջարկում է վերսկսել հայ և ադրբեջանցի հասարակական գործիչների ուղևորությունները

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը կոչ է արել եռապատկել ջանքերը լուծելու համար ղարաբաղյան հակամարտությունը: «Մինչ կարգավիճակի հարցի լուծումը, հարկավոր է բանակցությունների սեղանը մաքրել բարդություններից: Այս դեպքում դա ռազմական գործոնի առկայությունն է, ուժի կիրառումը, սոցիալապես այնպիսի պայթյունավտանգ տարրի առկայությունը, ինչպիսիք են փախստականներն ու տեղահանված անձինք: Ադրբեջանական կողմը հանդես է գալիս կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման հաշվին: Մենք առաջարկում ենք վերսկսել մարդկանց փոխադարձ այցելությունները, որ մի քանի տարի առաջ կազմակերպվում էին Ռուսաստանի մասնակցությամբ»,-ասել է նա, գրում է «ՆԳ»-ն: