«Նաիրիտի» ճակատագիրը կորոշվի արդեն հաջորդ ամսվա սկզբի՞ն

«Նաիրիտի» ճակատագիրը կորոշվի արդեն հաջորդ ամսվա սկզբի՞ն

PanARMENIAN.Net - «Իտեռա» կազմակերպությունների միջազգային խմբի ներկայացուցիչները մինչև այս ամսվա վերջ, հավանաբար, կրկին կայցելեն Հայաստան՝ ՀՀ ղեկավարության հետ «Նաիրիտ» գործարանի կառավարումը ստանձնելու խնդրի շուրջ բանակցելու նպատակով:Ինչպես գրում է «168 ժամը», ռուսական կողմը իր դիրքորոշումը չի փոխել. պատրաստ են վճարել 100 մլն դոլար և խոստանում են հետագայում կանոնավոր վճարել աշխատակիցների աշխատավարձերը, սակայն հրաժարվում են ստանձնել «Նաիրիտի» նախկին պարտավորությունները: Ակնկալվում է, որ «Նաիրիտի» ճակատագիրը կորոշվի արդեն հաջորդ ամսվա սկզբին:

Ինչպես PanARMENIANNet-ի թղթակցին են հայտնել էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունում, բանակցությունները միջազգային ընկերությունների հետ շարունակվում են և շահագրգիռ կողմերի թվում է նաև «Իտեռան»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Վեդոմոստին», ռուսական «Իտեռան» ու «Ռոսնեֆտը» ուսումնասիրում են քիմիական հսկայի արդիականացման հնարավորությունը:

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բազմիցս է հայտարարել, որ 400-500 մլն դոլար է հարկավոր գործարանը միջազգային չափանիշներին հասցնելու համար:

2006թ. ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց բրիտանական Rainoville Property Limited ընկերությանը 40 մլն դոլարով, մնացած 10 տոկոսը պատկանում են ՀՀ կառավարությանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---