23 մայիսի 2013 - 17:30 AMT
Սիրիական ընդդիմությունը Ասադին 20 օր է տվել

Սիրիական ընդդիմության առաջնորդ Մոազ ալ Հաթիբը դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ պահանջելով 20 օրում իշխանությունը փոխանցել փոխնախագահ Ֆարուկ ա Շարային կամ կառավարության ղեկավար Վաիլ ալ Հալիկիին:

Նա հավելել է, որ եթե այդ պահանջը կատարվի, Ասադին կթույլատրվի հեռանալ Սիրիայից 500 մերձավորների հետ, սակայն դա չի նշանակում, թե նրա դեմ դատավարություն չի սկսվի:

Այսօր սիրիական ընդդիմության տարբեր խմբավորումների ներկայացուցիչները հավաքվել են Ստամբուլում պատասխանելու համար խաղաղ խորհրդաժողովի մասին ԱՄՆ և ՌԴ առաջարկին: