23 մայիսի 2013 - 18:28 AMT
Թուրքական կործանիչները ներխուժել են Հունաստանի օդային տարածք

Չորս թուրքական կործանիչներ՝ երկու RF-4 և երկու F-16 ինքնաթիռներ մտել են Աթենքի թռիչքների պատասխանատվության գոտի Հարավային Սամոսի շրջանում, ասվում է Հունաստանի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:

Հունաստանը կանոնավորապես մեղադրում է Թուրքիային իր օդային ու ծովային սահմանը խախտելու մեջ: Սակայն այս անգամ թուրքական ինքնաթռիները մնացել են օդային տարածքում 40 րոպե: