23 մայիսի 2013 - 17:56 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Իլհամ Ալիևի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Քելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին վերաբերող հարցեր, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: