Զինվորականները բողոքում են. Իրենց կենսաթոշակը մոտ 15.000 դրամով պատրաստվում են կրճատել

Զինվորականները բողոքում են. Իրենց կենսաթոշակը մոտ 15.000 դրամով պատրաստվում են կրճատել

PanARMENIAN.Net - Զինվորականների շրջանում խոսակցություններ են տարածվում այն մասին, որ առաջիկայում նրանց կենսաթոշակի չափը փոփոխվելու է` կրճատվելու է մոտ 15.000 դրամով: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրել են զինվորականներ, ովքեր նոր են պատրաստվում թոշակի անցնել:

Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքեց տեղեկությունը: «Զինվորականների կենսաթոշակի չափի փոփոխություն չի եղել և այս պահի դրությամբ նախատեսված չէ, ապատեղեկատվություն է տարածվում», - ասաց նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---