Իտալիայում Հայաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Ջորջիո Նապոլիտանոյին

Իտալիայում Հայաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Ջորջիո Նապոլիտանոյին

PanARMENIAN.Net - Իտալիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին:

Իտալիայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հետևել է Նապոլիտանոյի և Ղազարյանի առանձնազրույցը:

Շնորհավորելով Ղազարյանին նշանակման կապակցությամբ՝ Նապոլիտանոն իր գոհունակությունն է արտահայտել երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի առնչությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Իտալիայի միջև բոլոր տեսակի կապերի էլ ավելի ամրապնդման գործում:

Ղազարյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ համակողմանի համագործակցության զարգացումը, և, որ ինքը որպես դեսպան ջանքեր չի խնայի երկու պետությունների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-իտալական քաղաքական օրակարգի, այդ թվում՝ նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելություններին վերաբերող հարցերին, երկկողմ տնտեսական և մշակությային համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---