Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է ասել Վերջին դասի կապակցությամբ

Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է ասել Վերջին դասի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է ասել Վերջին դասի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին` դպրոցում ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ: Դուք այսօր հրաժեշտ եք տալիս արդեն հարազատ դարձած կրթօջախին` թողնելով այնտեղ ձեր պատանեկության անմոռանալի տարիները: Միաժամանակ հրաժեշտ եք տալիս ուսուցիչներին, որոնց սերն ու հոգատարությունը հիշելու եք մշտապես: Դուք թևակոխում եք կյանքի այնպիսի շրջան, որտեղ ձեզանից պահանջվելու է լինել առավել պատասխանատու և խոհեմ»,- ասել է նա:

Ըստ Աշոտյանի, նրանք պետք է փորձեն հարստացնել ու խորացնել գիտելիքները կյանքի տարբեր բնագավառներում, հաստատուն քայլել նախընտրած ճանապարհով և դառնալ բարձրակարգ մասնագետներ. «Սովորեք անսասան ու շիտակ քայլել ձեր ընտրած ճանապարհով և դարձեք մեր հինավուրց երկրին ու հայ ժողովրդին արժանի հետնորդներ: Սրտանց շնորհավորում եմ Հայաստանում, Սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին այս անմոռանալի օրվա կապակցությամբ և մաղթում անսահման երջանկություն ու հաջողություններ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---