Ակտիվիստները լքեցին ԱԺ- ն. Նրանք խոսելու հնարավորություն չեն ունեցել

Ակտիվիստները լքեցին ԱԺ- ն. Նրանք խոսելու հնարավորություն չեն ունեցել

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնել էինք, գազի սակագնի վերաբերյալ ԱԺ այսօրվա դռնփակ նիստին հնարավորություն ստացան մասնակցել նաև հանրային սեկտորի ներկայացուցիչներն ու լրագրողները, սակայն ներս մտած երեք ակտիվիստները (ինչպես պարզվեց հետո, 4-րդ մարդը ևս ներս չէր մտել, քանի որ չէր ունեցել անձը հաստատող փաստաթուղթ) դուրս եկան ԱԺ շենքից և լրագրողներին հայտնեցին, որ իրենց տեղավորել են լրագրողների համար նախատեսված վայրում, ապակիներից այն կողմ, և իրենք հնարավորություն չեն ունեցել ոչ մասնակցելու նիստին և ոչ էլ հարցեր ուղղելու:

Ակտիվիստ Մերի Խաչատրյանը ,Կարեն Վարդանյանը և Արամ Գրիգորյանը լրագրողներին հայտնեցին, որ ներս մտնելուց հետո իրենք դրսում սպասողներին տեղեկացրել են, որ հարց տալու և խոսելու հնարավորություն չունեն, որից հետո իրենց դրսից խնդրել են չմասնակցել նիստին և դուրս գալ:

«Ես հարգում եմ հանրության կարծիքը: Մեզ ասացին քննարկում է լինելու, բայց դա քննարկում չէր ԱԺ հասարականության հետ կապերի բաժնի աշխատակիցը թյուր տեղեկատվություն է տրամադրել: Դա իրականում քննարկում չէր, դա նիստ էր, որին մենք խոսելու հնարավորություն չունեինք»,-ասաց Մերի Խաչատրյանը:

Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված են գազի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիները: Նշենք, որ այս անգամ ևս ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված են «ՀայՌուսգազարդ+ՀՀԿ= գենոցիդ», «Գազի գինը բարձրացնում եք, հարկերը չենք վճարի» գրություններով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---