ԱԺ դիմաց ստորագրահավաք է. Պահանջում են հացը թանկացնել, որ ընդգծվի հայ ազգի էլիտարությունը

ԱԺ դիմաց ստորագրահավաք է. Պահանջում են հացը թանկացնել, որ ընդգծվի հայ ազգի էլիտարությունը

PanARMENIAN.Net - ԱԺ շենքի մոտ գազի սակագնի բարձրացման դեմ ակցիա անցկացնող քաղաքացիները քիչ առաջ որոշեցին ստորագրահավաք սկսել ՝պահանջելով հացի գնի բարձրացում:

«Պահանջում ենք հացը թանկացնել ու ավելի ընդգծել մեր էլիտարությունը»,-ասում են ակտիվիստները:

Նրանցից մեկը արձանագրեց, որ եթե թանկացրել են գազի հետ կապ չունեցող ապրանքատեսակներ, թող թանկացնեն նաև հացը:

«Կաթնամթերքը ինչու են թանկացրել, կովերը գազո՞վ են սնվում»,-ասաց տիկին Աստղիկը:

Նշենք, որ այս ստորագրահավաքը մի խումբ կանանց նախաձեռնությունն էր, այժմ ակցիայի մասնակիցները հեռանում են:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---