Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահին

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին:

Նա ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի դերը համաշխարհային և եվրոպական ավիացիայի զարգացման ու անվտանգության ապահովման գործում: Նրա խոսքով, հատկապես արտաքին աշխարհի հետ ցամաքային ճանապարհով սահմանափակ հաղորդակցման հնարավորություններ ունեցող երկրի համար ավիացիան կրկնակի կարևորություն ունի:

Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուն գոհունակությամբ է խոսել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հետ իր գլխավորած կազմակերպության համագործակցության մասին, ընդգծելով, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիան առաջատարների շարքում է միջազգային չափանիշների կիրարկման բնագավառում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի անվտանգության և ապահովության մակարդակի բարձրացման խնդիրների շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---