24 մայիսի 2013 - 14:35 AMT
ԱՄՆ-ն հուսով է, որ Տրանսկասպյան գազամուղը կյանքի կկոչվի

«Հուսով ենք, որ Տրանսկասպյան գազամուղը կիրագործվի և առանց Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև համաձայնություն կնքելու»,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Նա նշել է, որ ծովային սահմանների հարցը երկրների միջև արդեն լուծվում է 15-20 տարի: «Եթե այդ նախագիծն իրականացվի Եվրամիության հետ պայմանավորվածության շրջանակներում, ԱՄՆ-ն շատ ուրախ կլինի: Քանի որ գազամուղն անցնելու է Ադրբեջանի ու Թուրքմենստանի ջրային տարածքով, պայմանավորվածության ճակատագիրը կախված է այդ երկու երկրներից: Հուսով եմ, որ հարցը կլուծվի որոշ ժամանակից»,-ասել է դիվանագետը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: