Հունվարի 18-ին Իրաք կմեկնի հայ խաղաղապահների երրորդ հերթափոխը

PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին Իրաք կմեկնի հայ խաղաղապահների երրորդ հերթափոխը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հաղորդում է «Երկիր» թերթը: 46-հոգանոց խմբի կազմում կլինեն մեկ հրամանատար, լեհական դիվիզիայի շտաբին կից մեկ սպա, վաշտի հրամանատար, 30 վարորդ, 10 սակրավոր եւ 3 բժիշկ: Հայաստանի ներկայացուցիչներն Իրաքում ծառայում են լեհական խաղաղապահ դիվիզիայի կազմում: Հայկական խաղաղարար զորախմբի տեղակայման, թիկունքային, հաղորդակցային, տեխնիկական եւ բժշկական ապահովումը իրականցնում է ԱՄՆ կառավարությունը: Հիշեցնենք, որ հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխը Իրաք էր մեկնել հուլիսի 13-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---