24 մայիսի 2013 - 11:46 AMT
Բաքուն դեմ է ԼՂՀ մասնակցությանը Արևելյան գործընկերության երկրների ՈԿԿ-ների համաժողովին

Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ ԵՄ Արևելայն գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովին:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԱԱՊ-ն «մտահոգված է Բրյուսելում մայիսի 27-28-ին կայանալիք Եվրանեսթի ԽՎ ընդլայնված նիստի օրակարգում չճանաչված տարածքների ՈԿԿ-ների ու ակտիվիստների մասնակցության հարցի ընդգրկմամբ»:

«ԱԱՊ-ն մեկ անգամ ևս հայտարարում է, որ մասնակցությունը Քաղաքացիական հասարակության համաժողովին հնարավոր է միայն ադրբեջանական պատվիրակության կազմում: Նշված դրույթի ընդգրկումը օրակարգում կոպտորեն խախտում է այն իրավական սկզբունքները, որոնց վրա խարսխված է կազմակերպությունը»,-ասվում է հայտարարության մեջ: