14 հունվարի 2006 - 14:42 AMT
Թբիլիսիում տեղի կունենա Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնող խմբի նախագահության նիստը
Հունվարի 14-15 Թբիլիսիում տեղի կունենա Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնող խմբի նախագահության նիստը: Ինչպես ասել է նախաձեռնող խմբի ղեկավար, Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հարցերով կոմիտեի նախագահ Կոտե Գաբաշվիլին, նիստին կմասնակցեն ադրբեջանական կողմից խմբի համանախագահ Սիյավուշ Նովրուզովը, իսկ Հայաստանից` խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Գաբաշվիլու խոսքերով, հանդիպմանը կքննարկվի հարցերի լայն շրջանակ եւ նախաձեռնող խմբի ընդլայնված նիստի անցկացման ժամկետը: Հանդիպումը մոտավորապես կկայանա փետրվարի վերջին կամ մարտի սկզբին: Նախատեսվում է քննարկել տարածաշրջանային նախագծեր այնպիսի ոլորտներում, ինչպես զբոսաշրջությունը, բնության պահպանությունը եւ այլն, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: