24 մայիսի 2013 - 16:38 AMT
ՈւԵՖԱ-ն հաստատել է, որ Եվրոպայի լիգայի հաղթողը Չեմպիոնների լիգայի ուղեգիր կստանա

ՈւԵՖԱ-ն հաստատել է այն տեղեկատվությունը, որ Եվրոպայի լիգայի հաղթողը Չեմպիոնների լիգայի ուղեգիր կստանա: Այդ մասին հայտնել է Sky Sports-ը միությունում իր աղբյուրի վրա հղումով:

Նորարարությունը ուժի մեջ կմտնի 2014-2015թթ. խաղաշրջանում: Ըստ կազմակերպիչների, այդ փոփոխությունը պետք է բարձրացնի հետաքրքրությունը Եվրոպայում իր նշանակությամբ երկրորդ ակումբային մրցաշարի հանդեպ: