ԼՂՀ նախագահը ներկա է գտնվել հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական փուլին

ԼՂՀ նախագահը ներկա է գտնվել հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական փուլին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջան: Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական փուլին:

Զորավարժությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

Իր խոսքում նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտպանության բանակի մարտունակության պատշաճ մակարդակի պահպանումը և նրա հետևողական բարձրացումը հանդիսանում է մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը, և այսուհետ էլ կարվի հնարավորը Արցախի անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ:

Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված քաղաքի ջրամատակարարման համակարգի կապիտալ վերանորոգման ընթացքին վերաբերվող հարցերին:

Գործընթացի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Բակո Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է աշխատանքներն իրականացնել բարձր որակով և նախատեսված ժամկետներում՝ հավելելով, որ գործընթացը գտնվելու է իր անմիջական հսկողության ներքո, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---