Վ.Օսկանյան. Հայաստանը ուշադիր հետեւում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը

PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ որոշ չափով արդեն համագործակցություն է հաստատվել ռազմական ոլորտում»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը այսօր Երեւանում Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլու հետ համատեղ մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, դրան նպաստում է նաեւ այն, որ Հայաստանն ու Վրաստանը ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) մասնակիցներ են: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը ուշադիր հետեւում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը, քանի որ այդ գործընթացը կարող է օգտակար փորձ լինել ողջ տարածաշրջանի համար: Բացի այդ, Վ.Օսկանյանն ընդգծել է, որ «անհրաժեշտ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որպեսզի հետագայում խուսափենք տարաձայնություններից այդ ոլորտում»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---