Դատախազությունում էլեկտրոնային կառավարման համակարգը կներդրվի ՀԲ աջակցությամբ24 մայիսի 2013 - 20:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատախազությունում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը վերաբերող հարցեր։ ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է դատախազությունում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդնումը՝ նշելով, որ այն ներառվել է նաև ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի մեջ՝ հաշվի առնելով դրա անհրաժեշտությունը։ Մասնավորապես ծրագրով նախատեսվում է դատախազական գործունեության արդյունքների մատչելի հաշվառումն ու վերլուծությունը ապահովող «Դատախազի աշխատանքի մասին» վիճակագրության, ՀՀ դատախազությունում արխիվից օգտվելու մատչելիությունն ապահովող արխիվի վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգերի մշակումն ու ներդնումը։ Էլեկտրոնային կառավարման մշակումը դատախազության համակարգի համար, ՀՀ գլխավոր դատախազի գնահատմամբ, կնպաստի նաև դատախազական գործառույթների, այդ թվում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացմանը։ Պարոն Ժան Միշել Հապիին հավաստել է Համաշխարհային բանկի հետաքրքրվածությունը դատախազության հետ համագործակցության հարցում և նշել. «Երկրի գործընկերության նոր ռազմավարության» շուրջ ընթացիկ խորհրդակցությունները կարող են լավագույն մեկնակետը հանդիսանալ Համաշխարհային բանկի կողմից դատախազությանը աջակցելու հնարավորությունները բացահայտելու համար»։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը, այդ թվում էլեկտրոնային կառավարման համակարգի մշակումն ու ներդնումը ապահովելու ուղղությամբ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |