25 մայիսի 2013 - 10:43 AMT
ԱՄՆ-ում հաջողությամբ գործարկվել է BBC-ի կապի արբանյակը

ԱՄՆ-ում հաջողությամբ գործարկվել է BBC-ի կապի արբանյակը: Wideband Global Satcom-5 (WGS-5) արբանյակը գործարկվել է Delta-4 հրթիռում: Սա նմանատիպ արդեն հինգերորդ արբանյակն է, որ գործարկել է ԱՄՆ-ն: Արբանյակների գործարկմամբ զբաղվում է Boeing ընկերությունը: Տեխնիկական պատճառներով արբանյակի գործարկումը հետաձգվեց մայիսի 23-ից մայիսի 24-ը:

Արբանյակը կգտնվի ուղեծրում 22 հազար կմ բարձրության վրա Երկրի մակերեսից:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է գործարկել WGS 10 արբանյակ, հայտնում է Associated Press-ը: