25 մայիսի 2013 - 11:01 AMT
Երիտասարդական անկարգությունները տարածվել են արդեն Շվեդիայի մի քանի քաղաքներում

Մոտ 200 աջ ծայրահեղականներ 30 մեքենաներով ուրբաթ երեկոյան Տումբայից մեկնել են Էլվշյո և հետո Մելարհեյդեն: Ընդհանուր առմամբ գիշերն արձանագրվել է հրշեջների 30-40 կանչ, ձերբակալվել է 32 մարդ: Նրանցից 18-ը՝ ձերբակալվել են մետրոյի կայարանի մոտ հասարակական կարգը խախտելու համար: Անկարգությունները տարածվել են նաև մյուս քաղաքների վրա: Անկարգությունների համար առիթ է հանդիսացել միջադեպը, երբ բազմաբնակարան տներից մեկում ոստիկանները գնդակահարեցին 69-ամյա տղամարդու, որը սպառնում էր նրանց սառը զենքով: Ըստ տեղաբնակների, նրանք դարձան չարդարացված դաժանության վկաները, երբ իրավապահները շներին ուղղում էին մարդկանց վրա ու գործի դնում ռետինե մահակները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: