25 մայիսի 2013 - 11:08 AMT
Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել Սամվել Ճզմաչյանը

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի նիստում միաձայն ՀԲՄ նախագահ է ընտրվել «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Սամվել Ճզմաչյանը նախկինում ևս (2003 -2006 թվականներին) ղեկավարել է Հայաստանի բանկերի միությունը:

«Շնորհակալ եմ Հայաստանի բանկերի միության խորհրդին` բանկերի համար շատ կարևոր և մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ՀԲՄ նախագահությունը կրկին անգամ ինձ վստահելու համար: Բանկային համակարգն ավանդաբար համարվում է Հայաստանի տնտեսության ամենամրցակցային և ամենակայացած ճյուղերից մեկը, և մենք բոլորս մեր ուժերի ներածի չափով, միշտ պետք է անենք հնարավորինս այն էլ ավելի ամուր և կայուն դարձնելու համար», - նշեց Սամվել Ճզմաչյանը: