Dorians-ը շնորհակալություն կհայտնի երկրպագուներին` բացօթյա համերգի միջոցով

Dorians-ը շնորհակալություն կհայտնի երկրպագուներին` բացօթյա համերգի միջոցով

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը: Համերգը կկայանա Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում: Dorians-ը ելույթը կսկսվի ժամը 21:00-ին: «Եվրատեսիլից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա համերգի մասին, որի միջոցով շնորհակալություն կհայտնենք այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծորեն աջակցում էին մեզ: \

Գտնվելով Շվեդիայում, մենք զգում էինք դրական էմոցիաների այն հսկայական ծավալը, որը փոխանցվում էր մեզ Հայաստանից: Գաֆեսջյան արվեստի կենտրոնի առաջարկն արվեց ճիշտ ժամանակին և հուսով ենք հունիսի 1-ին Կասկադում հանդիպել մեր երկրպագուներից շատերին: Ուրախ ենք, որ ելույթ ենք ունենալու Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով եւ կփորձենք անակնկալ մատուցել` տոնին համահունչ», - ասված է Dorians-ի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---