Ռ.Քոչարյանն ու Գ.Բեժուաշվիլին քննարկել են Վրաստանում հայկական հուշարձանների պահպանման հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլիին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Փաստելով հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը, որոնց հիմքում ընկած են պատմական սերտ կապերն ու երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը, կողմերը վստահություն են հայտնել, որ երկկողմ գործակցությունն այսուհետ եւս հաջողությամբ կզարգանա: ՀՀ նախագահը եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտքեր են փոխանակել երկու երկրների էներգետիկ ոլորտի զարգացման ծրագրերի, համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանը եւ Գելա Բեժուաշվիլին խոսել են նաեւ հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման ընթացող աշխատանքի մասին եւ վստահություն հայտնել, որ գործընթացը երկուստեք ընդունելի ավարտ կունենա: Անդրադարձ է եղել նաեւ Վրաստանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների պահպանման խնդրին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---