Առաջին անգամ Եվրոպայի օրվա միջոցառումները կանցկացվեն Երևանից դուրս` Գյումրիում

Առաջին անգամ Եվրոպայի օրվա միջոցառումները կանցկացվեն Երևանից դուրս` Գյումրիում

PanARMENIAN.Net - Առաջին անգամ Եվրոպայի օրվա միջոցառումները կանցկացվեն Երևանից դուրս` Գյումրիում, մայիսի 26-ին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ԵՄ կենտրոնի մամուլի ծառայությունը:

Սա նաև նշանավորում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզեր ԵՄ ավտոբուսի շրջայցի մեկնարկը, որ կազմակերպում է Երևանում ԵՄ կենտրոնը: Եվրոպայի օրվա տոնակատարությունները Գյումրիում կմեկնարկեն Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողների և դասախոսների հետ դեսպան Տրայան Հրիսթեայի հանդիպմամբ, որտեղ կքննարկեն ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու համագործակցությունը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Հրիսթեան ցուցահանդես կբացի Գյումրու «Սթայլ» պատկերասրահում: Ցուցահանդեսում ներկայացված կտավները ստեղծվել են մայիսի 24-ին «Լույս գիշեր» ներկայացման ընթացքում վեց հայ արվեստագետների կողմից և ներկայացնում են եվրոպական արժեքների նրանց ընկալումները:

Միաժամանակ նաև փոքրիկ տեղեկատվական տոնավաճառ կանցկացվի, որտեղ Շիրակի մարզում ակտիվ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերը կներկայացնեն իրենց գործունեությունը: Միջոցառման ողջ ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն: Գյումրու թատերական հրապարակում կկայանվի ԵՄ ավտոբուսը` հնարավորություն ընձեռելով ավելին իմանալ Եվրոպական միության մասին հարցաշարերի, խաղիկների ու վիճակախաղի միջոցով, որ կներկայացնեն Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: Ցանկացած մարդ կարող է մասնակցել վիճակախաղին` հետաքրքրական մրցանակներով:

ԵՄ ավտոբուսը այդուհետև կլինի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-31-ը: ԵՄ ավտոբուսը ԵՄ կենտրոնի շարժական տարբերակն է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---