17 հունվարի 2006 - 13:33 AMT
Այսօր մեկնարկում է Ռամիլ Սաֆարովի գործով երկրորդ դատավարությունը
Այսօր Բուդապեշտում տեղի կունենա հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դեմ բանտապահի կողմից հարուցած հայցով դատավարությունը: Դատավարությանը կմասնակցեն նաեւ Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները: Ռամիլ Սաֆարովի իրավունքները կպաշտպանի նրա նոր հունգարացի փաստաբան Կլարա Ֆիշերը: Նշենք, որ 2004 թ. հունիսի 19-ին բանտապահները խնդրել են Ռ.Սաֆարովից նրա հեռախոսաքարտը: Հունգարերեն չիմացող Ռ.Սաֆարովը «չի հասկացել», թե ինչ են իրենից ուզում, ինչն էլ դարձել է միջադեպի պատճառ: Արդյունքում, «8 ոստիկաններ ոլորել են նրա ձեռքերը եւ կապել, այդպիսով ֆիզիկական ուժ կիրառելով նրա դեմ»: Այդ իրադարձությունից հետո, չնայած դատական ատյաններին ուղղված Ռ.Սաֆարովի փաստաբանների հայցադիմումներին, դատարանը համարեց, որ ապացույցներ չկան եւ փակեց գործը: Դրան հետեւեց հակառակ կողմի հայցը ադրբեջանցի սպայի կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրելու վերաբերյալ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է «Ռեգնում» գործակալությունը, Գուրգեն Մարգարյանի գործով Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը հայտարարել էր.«Ահա թե ինչ է ասում այդ առնչությամբ ինքը Սաֆարովը երրորդ դատաբժշկական փորձաքննության ժամանակ, որն այնքան դուր էր եկել պաշտպանությանը, սակայն չեղյալ հայտարարվեց դատովորի կողմից: «Այդ օրն ինձ զանգահարեց իմ փաստաբանը, ես նրանից իմացա մի տհաճ լուր, որից հետո սկսեցի ոտքերով ուժգին հարվածել դռանը: Երբ բանտապահը բացեց դուռը, ես նրա վրա ջուր լցրերցի»: Համաձայնեք, որ հունգարացի բանատապահները այս իրավիճակում չէին կարող այլ կերպ վարվել` նրանք պետք է ուժ կիրառեին մոլեգնող կալանավորի հանդեպ: Արդյունքում Սաֆարովի դեմ բանտապահների բողոքի հիման վրա հարուցվեց երկրորդ քրեական գործը»: