Կաննի հաղթողները հայտնի են․ Լավագույն ֆիլմ է ճանաչվել Քեշիշի «Ադելի կյանքը»

Կաննի հաղթողները հայտնի են․ Լավագույն ֆիլմ է ճանաչվել Քեշիշի «Ադելի կյանքը»

PanARMENIAN.Net - Կաննի 66-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը շնորհվեց ֆրանսիացի ռեժիսոր Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը․ Մաս առաջին ու երկրորդ» ֆիլմին։ Այն պատմում է երկու աղջիկների սիրային կապի մասին։ Ֆիլմում բավական շատ են բաց տեսարանները։ Սպասվում է, որ միջազգային վարձույթ այն դուրս կգա «Կապույտը՝ ամենատաք գույնն է» անվանմամբ։ Երեկ «Ադելի կյանքը» Կաննում արժանացավ Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակին։ Գլխավոր դերը կատարել է Ադել Էկզարկոպուլոսը։

Կաննի քննադատները լավագույն դերասանուհի ճանաչեցին ֆրանսուհի Բերենիս Բեժոյին, ով խաղացել է «Անցյալը» ընտանեկան դրամայում։ Լավագույն դերասան է ճանաչվել ամերիկացի Բրյուս Դերնը, ով Ալեքսանդր Փեյնի «Նեբրասկա» ֆիլմում կատարել է գլխավոր դերերից մեկը։

Գրան-պրին ստացան Ջոել ու Իթան Քոենները՝ «Լյուին Դեվիսի ներսում» ֆիլմի համար։ Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ ստացավ մեքսիկացի Ամատ Էսկալանտեն՝ «Էլի» կրիմինալ դրամայի համար, իսկ լավագույն սցենարիստ ճանաչվեց չինացի Ցզան Չժան Կեն՝ «Մեղքի հպումը» ֆիլմի համար։ Ժյուրիի հատուկ մրցանակի արժանացավ Խիրոկադզու Կորեեդայի «Ինչպիսին հայրն է, այնպիսինն էլ որդին է» ֆիլմը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---