27 մայիսի 2013 - 14:07 AMT
Ջոն Քերի. Մենք մտադիր ենք 4 մլրդ դոլար ներդրնել Պաղեստինում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 26-ին հայտարարել է Պաղեստինի ինքնավարության տնտեսության մեջ 4 մլրդ դոլար ներդրնելու մտադրության մասին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Այդ մասին նա հայտարարել է Համաշխարհային տնտեսական համաժողովի նստաշրջանում, որը նվիրված է Մերձավոր Արևելքին ու Հյուսիսային Աֆրիկային:

Միջոցները նախատեսվում է ներդնել զբոսաշրջության, շինարարության, էրենգետիկայի, հաղորդակցության համակարգերում: